Պարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան


Պարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան
Մարտ 5 14:19 2026

Ես շատ ուրախ եմ ու գոհ եմ, որ այդ որոշումները կայացրել եմ, որովհետև այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն  է տալիս «պերաշկի» ուտել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների մասին:

 

 

«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտից ու ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին: Մարտից սկսված՝ մեր ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն գիտեր,  որ վարձատրության համակարգ է փոխվելու:

 

Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն՝ դե զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, նշեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև:

 

Ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ կայացման ավելի բարձր մակարդակ կա, համակարգը մոտիվացված աշխատում է: Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ»,- նշել է նա: