Մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երբ կտեսնեն, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այն ժամանակ կմտածեն, ոնց շարժվեն, որ տեսադաշտի խնդիր չունենանք:
«Մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու ՌԴ-ի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր ենք ունեցել, ունենք և կունենանք բացառապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու»,- հավելեց Փաշինյանը:










