Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց «բարեհաջող ամուսնալուծության» առիթով։
«Վստահ եմ՝ Դուք այսուհետ ավելի երջանիկ կլինեք, հատկապես, որ իշխանությունն արդեն երկուսի միջև չեք կիսի, դա էլ, գուցե, անդրադառնա մեր երկրի վրա»,- ասաց լրագրողը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե լրագրողի պնդումը սադրիչ է ու տափակ։
«Ասեմ, որ Հայաստանի վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել, կարծում եմ՝ դա պետք է ընդունեք ի գիտություն»,- հավելեց կնոջից բաժանված Փաշինյանը։










