«Ասում են՝ «պեռաշկի» եք ուտում, իրենց հաշվարկով՝ բունկերից պիտի վախենայինք դուրս գալ». Փաշինյանը՝ ընդդիմությանը


«Ասում են՝ «պեռաշկի» եք ուտում, իրենց հաշվարկով՝ բունկերից պիտի վախենայինք դուրս գալ». Փաշինյանը՝ ընդդիմությանը
Մարտ 4 18:15 2026

«Հիմա շատ լավ պահ է, որ Հայասանը, Վրաստանն ու Ադրբեջանը ԹՐԻՓՓ նախագծին նայեն որպես ընդհանուր հնարավորություն»,-,  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ պետք չի մտածենք՝ վայ, էս մի բեռնատարը, որ ուրիշ երկրով անցնի, մենք 50 դոլար կկորցնենք: Հիմա տասնյակ հազարավոր տոննաների բեռներ ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ: Եթե ՀՀ-ն,. Վրաստանն ու  Ադրբեջանը կարողանան մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ և ապահով անցում, բոլորիս եկամուտները կվավելանան: Վստահ կարող եմ ասել, որ  վրացի գործընկերն այս նույն ընկալումն ունեն»,- նշեց Փաշինյանը:

Նա պատասխանեց նաև ընդդիմության քննադատությանը.

«Իրենք հիմա ասում են՝ ինչի՞ եք «պեռաշկի» ուտում, իրենց հաշվարկով՝ մենք հիմա պետք է բունկերից վախենայինք դուրս գալ: Իրենց համար մեծ սենսացիա է, որ մենք «պեռաշկի» ենք ուտում, որովհետև իրենց կանխատեսումներով՝ մենք պետք է կամ չլինեինք, կամ էլ օնլայն ռեժիմով այս նիստը լիներ: Ինչքան կարկանդակ ենք ուտում, իրենց քաղաքական վստահելիությունը փլուզվում է, իրենց խնդիրը կարկանդակը չի, ոչ էլ տարածաշրջանը, այլ, որ խորհրդարան չեն անցնելու»: