Նարեկ Կարապետյան. Իրանի դեպքերը մեզ տվեցին 1 դաս ու 1 հնարավորություն


Նարեկ Կարապետյան. Իրանի դեպքերը մեզ տվեցին 1 դաս ու 1 հնարավորություն
Մարտ 4 17:53 2026

«Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս և մեկ հնարավորություն»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի  անդամ  Նարեկ Կարապետյանը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, դասն այն է, որ խաղաղության հասնելու համար Հայաստանին պետք են երաշխավորներ։

«Իրանը բազմաթիվ գործարնքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր՝ նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային երկրների ու համաշխարհային գերտերությունների կողմից պրոցեսներին»,-ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ խաղաղության չի կարելի հասնել միայն պայմանավորվածություններով, դրա համար մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ, որպեսզի ոչ մի երկիր չկարողանա Հայաստանի շահը երկրորդել ու առաջ տանել իր երկրի շահը։

«Երկու և ավելի երաշխավորի դեպքում մենք կունենանք երկարաժամկետ խաղաղություն»,-նշել է նա։

Ռազմական գործողությունները, ըստ Կարապետյանի, ունենալու է տնտեսական հետևանքներ Իրանի համար։

«Կարծում եմ, որ Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, և Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, իսկ դա հնարավարություն է տալիս Հայաստանի տնտեսությանը՝ հասնել ապագա մեր ծրագրերին; Որպես մատչելի հումքի աղբյուր ու բարեկամ երկիր՝ Իրանը կարող է հումք մատակարարել Հայաստանին»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։