«Թմբուկ էիք խփում, ասացի՞ք՝ վրացիները կաշառք են ուզում հայերից», «Դուք սադրում եք». Փաշինյան-Դանիելյան երկխոսությունը


«Թմբուկ էիք խփում, ասացի՞ք՝ վրացիները կաշառք են ուզում հայերից», «Դուք սադրում եք». Փաշինյան-Դանիելյան երկխոսությունը
Մարտ 4 17:43 2026

Մեր օրակարգի թե՛ տնտեսական, թե՛քաղաքական հարցերը քննարկել ենք վրաց գործընկերոջ հետ, այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած խնդրին, որը վերաբերում է այն տնտեսական խնդիրներին, որին բախվում են հայ տնտեսվարողները հարևան Վրաստանում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկել են բոլոր հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային և կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, ես նայեցի այդ դրվագները, շատ լավ է, բայց Վրաստանի իշխանություններին ասե՞լ եք, որ ՀՀ իշխանությունը խնդիր է տեսնում, որ վրացական կողմը կաշառք է պահանջում հայ բեռնափոխադրողից»:

Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանն, ասաց. «Դուք ձեր սադրանքներով ուզում եք պրոբլեմ ստեղծել, որ հետո գաք այդ պրոբլեմների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք: Դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև փոխանցելու ոչ մի բան չունեք: Կառավարությունն ապահովվում է Հայաստանից տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրները: Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք է դիմեք: Եթե մինչև հիմա չեք դիմել, ուրեմն պարզ պրովակացիայով եք զբաղված»: