«Ակնհայտ է, թե ով է Ադրբեջանի թեկնածուն։ Ես նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին։ Ավելին՝ Ադրբեջանն անգամ չի թաքցնում, որ իր համար մեկ աջակցության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»,- ասուլիսում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Ըստ նրա, Փաշինյանը կործանում է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր ազգային ինքնությունը, ազգային պետությունն ամեն օր մսխում է։
Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի հանրահռչակ հայրենակիցն է, կարևորագույն, անուրանալի, անգնահատելի գործեր է արել Արցախի, Հայաստանի համար։
«Միայն հարգանքի արժանի է, պետք է հպարտանանք, որ նման բարերարներ ունենք։ Ավելին՝ Սամվել Կարապետյանը հիմա անցնում է, իմ կարծիքով, իրավունքների կոպիտ խախտումներով, անօրինակնություններով։ Ես ասել եմ, որ նա պարզապես քաղաքական պատանդ է պահվում, որ թույլ չտան կոնկրետ գործունեություն իրականացնի։
Նրա աջակցությունը հայոց եկեղեցուն նույնպես ունի անուրանալի նշանակություն»,- ասաց Ա. Թաթոյանը։
Միաժամաակ նա նշեց, որ որպես իրավաբան խնդիր է տեսնում, որ մեկ մարդու համար առաջարկում են փոխել ՀՀ Սահմանադրությունը։
«Այսքան տարիներ Հայաստանի պրոբլեմների արմատը հենց նրանում է, որ ամեն ղեկավար փորձել է իր համար հարմարեցնել Սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է»,- ասաց Թաթոյան։










