«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է.
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը։
Միլիոնավոր դիտումներ ունեցած հարցազրույցում, հիշեցնեմ, Նարեկ Կարապետյանը խոսում է Հայոց Ցեղասպանության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման ու Արցախյան հիմնախնդրի մասին։
Ուշադրության արժանի համընկնում է, անշուշտ»։










