Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են ազգի ապագան․ Ջուլֆալակյան


Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են ազգի ապագան․ Ջուլֆալակյան
Դեկտեմբեր 2 16:38 2025

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյան Արսեն Ջուլֆալակյանը գրել է․

 

«ՔՊ-ականների և մյուս քաղաքական գործիչների տարբերության մասին

 

Քաղաքագիտության մեջ, միջազգային հարաբերություններում ընդունված չէ քաղաքական գործիչներին բնորոշել սիրելի-չսիրելի, գեղեցիկ-տգեղ… որակումներով:

 

Հիմնականում դիտարկվում է անձի մասնագիտական հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, անչափ կարևոր է նաև բարոյական պատկերը, հայրենասիրությունը, ծագումը, անցած ուղին:

 

Հայաստանում անկախությունից ի վեր բազմաթիվ քաղաքական գործիչներ են եղել՝ ամենատարբեր որակների՝ ամենաբարձրից ամենացածր:

 

Սակայն բոլորից արմատապես տարբերվում է քպ-ի հիմնական կորիզը:

 

Նրանց մասին խոսելիս,հնարավոր չէ առաջնորդվել զուտ քաղաքագիտական օրենքներով-տերմիններով:

 

Եվ ոչ մի ածական այդքան բնորոշիչ չէ հայերենում, ինչքան պիղծը:

 

Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են մի ամբողջ ազգի, պետության ապագան:

Եվ ցանկացած ոք, լինի եպիսկոպոս, գեներալ, գործարար, թե ուղղակի քաղաքացի, ով անձնական շահից ելնելով, գնում է հետները համագործակցության, կիսում է այդ «պատվավոր տիտղոսը»:

 

Նախկին բոլոր քաղաքական գործիչների և սրանց միջև եղած այս կարևորագույն տարբերությունը պետք է ամեն ձևով բացատրել հանրությանը»: