Երբեմն գալիս եք այստեղ՝ իբր մեսիականության ծիրին մեջ, բայց ընդամենը Ալիևի խամաճիկն եք. Գրիգորյանը՝ Փաշինյանին


Երբեմն գալիս եք այստեղ՝ իբր մեսիականության ծիրին մեջ, բայց ընդամենը Ալիևի խամաճիկն եք. Գրիգորյանը՝ Փաշինյանին
Օգոստոս 25 17:09 2026

«Էս մարդիկ իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հնչեցրած խոսքից հետո բարկացել են, Նաջարյանը բարկացել է և հրահանգ է իջացրել՝ գնացեք, պետք է բոլորը նստեն»,- Աժ-ում հայտարարեց «Հայատան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նկատելով, որ այդ հրահանգը շատ ուղիղ է հնչել։

Անդրդառնալով երևույթի ողբերգական կողմին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց,  որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքից դուսր գնում Ալիրի դիմաց վիզը ծուռ կանգնում է, բայց գալիս է այս ամբիոնի մոտ և ՀՀ քաղաքացիներին իր տեսակետից 180 աստիճան տերբերվող կարծիք ունեցողների նկատմամբ ատելություն է քարոզում։

Տեղեկացնելով որ այս պահին ձրբակալվել է ՀՀ Երկրորդ նախագահը, նրա որդին և այլ անձինք՝ Գրիգորյանն ասաց.«Ասում է ես արդարության ծարավ ունեմ։ Ես էլ արդարության ծարավ ունեմ։ Հայ ժողովուրդն արդարության ծարավ ունի Եռաբլուրի համար, Արցախի կործանման, Հայկական պետականության բովանդակության կործանման համար և վաղ թե ուշ, կարա վաղը չլինի, կամ մեկ ամսից ու մի տարուց էլ, բայց հայ ժողովուրդն այդ ծարավը կստանա և ես նույնպես այդ ծարավը ստանալու եմ»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց աստվածաշնչյան՝ արդարության համար հալածյալներին երանի տալու դրվագը։ Նա ասաց, որ չեն էլ վախենում հալածվելուց, որովհետև հանուն ՀՀ-ի են հալածվում,  ահնուն բովանդակության «Մեր քաղաքական թիմը չի վախենում այդ հալածանքներց և հետ չի կանգնելու»,- ասաց Գրիգորյանը և նշելով, որ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը չէ, քանի որ նա կարող էր 2018 թվականից հետո չգալՀայաստան և կալանավորվեր, կամ դրանից հետո երկիրը լքելուց հետո կրկին չգա. չմտնի քաղաքականության մեջ։

«Բայց սա անձնական հարց չէ, իսկապես սեղանին դրված է հայկական պետության հարցը և ես անհոգնել սրա մասին խոսելու եմ, սա ոչ թե 4-րդ Հանրապետության թևակոխման պրոցես է, այլ հայկական պետականության և նրա բովանդակության կազմաքանդման գործընթաց»,- ասաց նա։

 Նշելով, որ փորձում է հասկանալ, թե ինչով է պայմանավորված քոչարյանների նկատմամաբ Ատելությունը, Աննա Գրիգորյանն ասաց, որ դրա մի քանի պատճառներից մեկը այն է, որ Քոչարյանը Արցախից է և Նիկոլ Փաշինյանն էլ ամբողջությամբ արցախատյաց է։

 Գրիգորյանը նշեց որ Փաշինյանը Երկրորդ նախագահի ատում է, որովհետև 2018 թվականից հետո իր հետ չի պայմանավորվել, ինչպես շատերը։

«Նաև այն պատճառով որ Քոչարյանը հաղթած երկրի ղեկավար է»,-ասաց Գրիգորյանը և հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հայտարարությունը թե հաղթած նախագահին հաղթել է՝ շարունակեց. «Եթե էդ հաղթածի մասին եք խոսում, դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս հաղթեք, միևնույնն է  երկրի պարտված ղեկավար եք, ձեր օրոք է եղել պարտությունը, դուք հավանաբար հենց դա է որ չեք ներում»։

 Նկատելով, որ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին իշխանությունը կարող է մեկուսացնել, բայց «Հայաստան» դաշինքին ձայն է տվել 150 հազար քաղաքացի, իսկ միասնական ընդդիմությանը 550 հազարից ավել՝ Գրիգորյանն ասաց.

 «Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Երբեմն գալիս եք այստեղ մեսիականության ծիրին մեջ, իբր մեսիա եք,  որ մեր ժողովրդին առաջնորդում է ինչ-որ լավ տեղ, չէ իրականում Ալիևի խամաճիկն եք, որ իրականացնում է նրա բոլոր հրահանգները»։