Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր


Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր
Օգոստոս 25 17:31 2026

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պայթյունը տեղի է ունեցել 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, ով այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած և շոկային վիճակում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։