Ռաֆիկ Ալեքսանյանը` MMA-ի աշխարհի չեմպիոն


Ռաֆիկ Ալեքսանյանը` MMA-ի աշխարհի չեմպիոն
Օգոստոս 22 22:30 2026

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։

Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է 6 մենամարտ և հռչակվել 2026 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն։