Ծեծկռտուք, հեռացումներ և տուգանք. Մեսսին պատժվել է ոչ մարզական պահվածքի համար (Տեսանյութ)


Ծեծկռտուք, հեռացումներ և տուգանք. Մեսսին պատժվել է ոչ մարզական պահվածքի համար (Տեսանյութ)
Օգոստոս 22 22:39 2026

Օգոստոսի 19-ին կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ արգենտինացին աչքի էր ընկել հենց Ֆրեյի փոխանցումից հետո: Սակայն, հանդիպման իրական կրքերը բորբոքվել էին խաղադաշտում տեղի ունեցած բախումների ժամանակ, փոխանցքում է «Armsport»-ը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Խաղից հետո համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսին վիճաբանում «Ֆիլադելֆիայի» կիսապաշտպան Քուին Սալիվանի հետ և ափով հարվածում նրա գլխին: Դրանից հետո Սալիվանը բախվել էր նաև Ֆրեյի հետ, իսկ արդեն մրցավարի կողմից ավելացված ժամանակում Քուինի եղբայրն ու թիմակիցը՝ Քավան Սալիվանը, իսկական հրմշտոց էր հրահրել մայամցիների կիսապաշտպան Յանիկ Բրայթի հետ։ Այդ դրվագի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվել էին խաղադաշտից։

Անկախ հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խաղի բոլոր սկանդալային դրվագները, միաձայն որոշել է չեղարկել Քավան Սալիվանի կարմիր քարտը, մինչդեռ Մեսսին և Ֆրեյը ենթարկվել են դրամական տույժի։ Տուգանքի ստույգ չափը չի հրապարակվում։