Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել


Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել
Դեկտեմբեր 1 19:06 2025

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. Aysor.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով։

Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,–ասացին դատախազությունից: