Փատաբան Գայանե Պապոյանը մի քանի օրինակներ է հրապարակել, երբ դատավոր Ժորա Չիչոյանը նույնիսկ թմրանյութեր իրացնողներին նվազագույն կամ դրան մոտ պատիժ է նշանակում, միչդեռ Դավիթ Համբարձումյանի անհիմն մեղադրանքի դեպքում առավելագույն պատիժ է սահմանել.
«1) Դատավոր Ժորա Չիչոյանը թիվ ԵԴ1/0445/01/24 գործով առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» ԻՐԱՑՆՈՂԻ նկատմամբ պատիժ է նշանակել տվյալ հոդվածով սահմանված պատժի նվազագույնի չափով՝ 6 տարի (6-12 տարվա դեպքում):
2) Առանձնապես խոշոր չափով մեկ այլ թմրամիջոց իրացնողին 6-12 տարվա ազատազրկման միջակայքում պատիժ է նշանակում 7 տարի, այսինքն նվազագույնից 1 տարի ավել (ԵԴ1/1188/01/24) , իսկ Դավիթ Համբարձումյանի ԱՆՀԻՄՆ և թմրամիջոցից անհամեմատ նվազ վտանգավոր մեղադրանքի դեպքում (նույնիսկ համեմատական անցկացնել է տարակուսանք առաջացնում), որտեղ սանկցիան 4-7 տարի է, նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ առավելագույնին մոտ (դեռ արդարացման մասին չեմ խոսում)։
Դեռ կսահմանափակվեմ այս մի քանի օրինակով, բայց դրանք շատ են։
Ստացվում է ըստ Ժորա Չիչոյանի բացառապես դրական բնութագրվող, բացառիկ հարգանք վայելող, ժողովրդի կողմից ընտրված , նախկինում չդատված, խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձին պետք է պատժել ավելի վատ, քան թմրամիջոց իրացնողին։
Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն ընդամենը նախկին ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով է, դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս, էս վերջին 3 ամիսն էլ ավելացրեց, որ համաներում չկիրառվի։
Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը պիտի արդարացվեր։
Սա իրավական նոնսենս է»։