Եթե որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը սոցցանցերում բուռն քննարկում է, բայց որ երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, ոչ մեկ չի քննարկում. Նիկոլ Փաշինյան


Եթե որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը սոցցանցերում բուռն քննարկում է, բայց որ երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, ոչ մեկ չի քննարկում. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 23 23:57 2025

Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, ես միջազգային հարթակում իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ, նույնն ուզում եմ անել նաև այստեղ, սա շատ կարևոր որոշում է»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե Հայաստանի որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է թեման, բայց որ որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, ոչ մեկ չի քննարկում։

«Ոչ մեկ ամեն օր վեր չի կենում ու ասում՝ այսօր էլ կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ, այսօր էլ, բայց մենք ամեն օր ունենում ենք այդ ինֆորմացիան։ Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, որ դինամիկան տեսնենք, թե ուր ենք գնում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ովքեր ասում են, թե Հայաստանը կործանվում է, ուղղակի չգիտեն Հայաստանը։