Միրզոյանը գրառում է արել Ֆրանսիայի Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»


Միրզոյանը գրառում է արել Ֆրանսիայի Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»
Հոկտեմբեր 23 23:44 2025

Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է:
Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:

Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»: