Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Մի զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։
Անհայրենասերը քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն- եւ հէնց այդ է պատճառը, որ նա չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը։
Ահա, թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թ շնամանքի գաղտնիքը։
Մի աստուածիութիւն ունին սրանք- օրուայ իշխանաւորը,որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկութիւնը։
Նման չարարիւեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ ,դարեր առաջ սպանեց Սոկրատէսին,եւ աւազակների հետ ՝ խաչ հանեց Նազովրեցուն»։
Գարեգին Նժդեհ .«Ռազմիկ», 1940,25 դեկտեմբեր»։
Հ.Գ. 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։
Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»։