Եթե ՔԿ նախագահը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվ


Եթե ՔԿ նախագահը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվ
Նոյեմբեր 11 10:34 2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։

«Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհետ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։

Ունկնդիր Աստծո Խոսքի. «Վա՛յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այնուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՛յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Ես. Գ։ 9-11)։

Եվ, այո՛, ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի…»,- ասված է Սրբազանի ուղերձում։