Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում ընթանում է պատարագ, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ։
Պատարագի մասնակից է նաև իրեն «Առյուծ Մհեր Պողոս Ավագառաքյալ» համարող անձը, ով տարօրինակ հանդերձանքով է ներկայանում։
Ամիսներ առաջ «Առյուծ Մհեր Պողոս Ավագառաքյալ»-ը «ընդդիմադիր էր», սակայն օրեր անց նկատելի է, որ նա դարձել է ՔՊ-ին սատարող «Առյուծ Մհեր Պողոս Ավագառաքյալ»։










