Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն։
Հուլիսի 16-ից 27-ը Խաղերի անցկացման վայրն է Գերմանիայի Ռեին Ռուհրը՝ Դուսելդորֆ, Էսսեն, Բոխուն և Դուեսբուրգ քաղաքներով, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մրցումներին մասնակցում է սպորտային և գեղարվեստական մարմնամարզություններով, հետևյալ կազմով.
Սպորտային Մարմնամարզություն - Մարզիկներ՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան և Մանե Պողոսյան:
Մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան և Հայկ Նազարյան:
Գեղարվեստական Մարմնամարզություն - Մարզիկներ՝ Սիլվա Սարգսյան և Ջուլիետա Ավետիսյան:
Մարզիչ՝ Աննա Աբրահամյան: