Որքան շուտ Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, այնքան լավ․ Պուտին


Որքան շուտ Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, այնքան լավ․ Պուտին
Սեպտեմբեր 1 21:18 2026

Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները դժվարություններ են ստեղծում Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցության հարցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Նա միևնույն ժամանակ ընդծել է․ «Որքան շուտ Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, այնքան լավ։Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները»։

 

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։