«Չեմ հրաժարվել Արցախից». այսօր Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի ծննդյան օրն է


«Չեմ հրաժարվել Արցախից». այսօր Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի ծննդյան օրն է
Օգոստոս 30 12:08 2026

Այսօր Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է. նախագահն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ որպես քաղաքական պատանդ։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ նրա գերությունը միայն Բակո Սահակյանի նկատմամբ կատարված անարդարություն չէ, այն Արցախի պետականության և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության խորհրդանիշն է։

«Բակո Սահակյանի ազատությունը պահանջ է։ Արցախի վերադարձը՝ իրավունք։

Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն նախագահ։

Ազատություն Ձեզ։

Ազատություն Բաքվի բոլոր հայ պատանդներին։

Եվ ազատություն՝ մեր Արցախին։

Ես չեմ մոռացել։

Չեմ համակերպվել։

Չեմ հրաժարվել Արցախից»,- նշել է Հակոբյանը։