ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որքան շուտ Հայաստանը հստակեցնի Եվրամիությանն անդամակցելու հարցը, այնքան ավելի լավ։
«Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը։ Սա համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի հիմնարար շահերին։ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։
Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ամրապնդում են երկրի էներգետիկ անվտանգությունը, ասել է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում, այդ թվում՝ միջուկային ոլորտում, տրանսպորտում և թվային տնտեսությունում»,-ասել է ՌԴ նախագահը։










