«Մարզվիր և հաջողիր»․ մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես նախաձեռնող անհատ (Տեսանյութ)


«Մարզվիր և հաջողիր»․ մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես նախաձեռնող անհատ (Տեսանյութ)
Հուլիս 26 13:03 2025

Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով, հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ֆեյսբուքյան էջում։

 

«Այս գիրքը կարևոր ուղերձ է կրում՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։

 

Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ։

 

Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։

 

Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին», - նշել է Ծառուկյանը։

Տեսանյութն` այստեղ