Խիստ կասկածում եմ, որ եկեղեցու դեմ ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի. Տեր Մարկոս


Խիստ կասկածում եմ, որ եկեղեցու դեմ ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի. Տեր Մարկոս
Հուլիս 23 21:21 2025

Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է.

 

«Արհեստականորեն հանրային օրակարգ բերել մի թեմա, որը տվյալ ժողովրդի բացարձակ մեծամասնության հետաքրքրությունների և անհանգստությունների շրջանակներում առհասարակ չի տեղավորում, դրանով շեղել ուշադրությունը երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն և ծայրահեղ վտանգավոր գործընթացներից: Ահա, թե ինչ է արվում հենց հիմա:

 

Սակայն, թիրախավորված է մի կառույց, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ամենաուղիղ հետաքրքրությունների շրջանակներում է և անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի:

 

Խիստ կասկածում եմ, որ այս ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի: Տեսանելի են ականջներ այնպիսի կառույցների, որոնք լրջորեն զբաղվում են էթնիկ հոգեբանությամբ, սոցիալական տրանսֆորմացիաների ուսումնասիրությամբ և այլն: Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են:

 

Բայց անգամ այս դեպքում, պարզվում է, որ ո՛չ վերը նշածս ականջների տերերը և ո՛չ էլ իրենց գործիք հանդիսացողը չեն ճանաչում Հայ Եկեղեցին ներսից: Թերևս կարող եմ ասել՝ և փառք Աստծո: Հայ Եկեղեցին ճանաչելու համար, պետք է առնվազն լինել այդ Եկեղեցու զավակ ու հոգևոր ներկայություն ունենալ: Իսկ Հայ Եկեղեցու որևէ զավակ, որ ճանաչում է իր Եկեղեցին, երբևէ չի պայքարի իր Եկեղեցու և նրա Գահակալի դեմ:

 

«Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25)»