Մի բան ինձ հուշում է, որ հենց այս ծրագրով է Նիկոլը հեռացվելու․ Բաբայան


Մի բան ինձ հուշում է, որ հենց այս ծրագրով է Նիկոլը հեռացվելու․ Բաբայան
Հուլիս 23 20:47 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

 

«Իսկ նկատեցի՞ք, որ հայ ժողովրդին տված երդումը դրժած Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական ծրագրում կիրառել է ընդդիմության կողմից իշխանափոխության հայտնի առաջարկը:

 

Նիկոլն առաջարկում է նշանակել (ընտրել) ժամանակավոր կաթողիկոս (վարչապետ), պայմանով, որ նա չի կարողանալու առաջադրվել որպես կաթողիկոսի (վարչապետի) թեկնածու: Փոխվելու է Եկեղեցու կանոնակարգը (Սահմանադրությունը), որից հետո ընտրվելու է (ԱԺ ընտրություն) նոր կաթողիկոսը (վարչապետը):

 

Մի բան ինձ հուշում է, որ հենց այս ծրագրով է Նիկոլը հեռացվելու, երբ համարձակվի հարձակվել եկեղեցու վրա...»։