Մեծարգո պարոն վարչապետ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին․ Լևոն Տեր-Պետրոսյան


Մեծարգո պարոն վարչապետ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Հուլիս 23 18:36 2025

Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը.

 

«Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

 

Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։