Ստոկհոլմյան արբիտրաժային պալատում ՀԷՑ-ի գործով կայացրած հայցի ապահովման որոշումը նրա մասին է, որ ՀՀ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա ՀԷՑ-ի դեմ իրականացվող գործողություններից, այդ թվում՝ նաև կառավարմանը միջատելու ֆունկցիաներից, որովհետև դրանով ներդրողի իրավունքներն ուղղակորեն խախտվում է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը։
Կառավարությունն այս վճռով պարտավորվո՞ւմ է ՀԷՑ-ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանին հետ կանչել այդ պաշտոնից՝ Սիմոնյանն արձագանքեց. «Արբիտրաժային որոշման մեջ հստակ գրաված է, որ պետք է ձեռնպահ մնա միջամտություններ կատարելուց, այդ թվում՝ կառավարման»։
Անդրադառնալով միջազգային դատարանի որոշմանը կառավարության արձագանքին, թե «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով», Սիմոնյանը նշեց, որ հենց միջազգային պայմանագրի հիման վրա էլ Ստոկհոլմյան արբիտրաժը որոշումը կայացրել է և դա ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է, իսկ կառավարությունը պարտավոր է կատարել իր իսկ օրենսդրությունը։
«Մեր կառավարությունն իրավական գրագիտության տեսանկյունից բավական խոցելի է, չգիտեմ՝ ինչպես են մեկնաբանում, բայց դա իրավունքի հետ որևէ կապ չունի»,-ասաց նա։
Հարցին, թե կառավարության կողմից դատարանի որոշումը չկատարելը ի՞նչ է ենթադրում՝ իրավունքի մասնագետը պատասխանեց. «Հայաստանը միջազգային հանրության մաս է, կանոններ կան, որոնց միացել է ՀՀ-ն և որի հիման վրա ներդրումներ է բերում Հայաստանի Հանրապետություն, տնտեսություն է փորձում զարգացնել և հրաժարվելով դատարանի վճիռը կատարել՝ Հայաստանը դադարում է այդ կանոններին ենթարկվել։ Արդյունքում ստացվում է, որ նրանք, ովքեր երբևէ կցանկանան ՀՀ-ում ներդրում անել՝ չեն կատարի, կամ, օրինակ՝ Համաշխարահային բանկը ներդրումների հետ կապված ֆինանսներ է տրամադրում, չի կատարի և, բնականաբար, ՀՀ-ի վարկանիշը կընկնի, որևէ ներդրող չի ցանկանա այստեղ ներդրում անել»։
Սիմոնյանը նշեց, որ միջազգային դատարանի այս որոշումը Հայաստանը վիճարկելու հնարավորություն չունի։
Դիտարկմանը՝ արդյո՞ք պետությունը նման շարունակություն չէր ենթադրել՝ Տարոն Սիմոնյանը նշեց. «Այո, ինչպես ասացի, մեր կառավարությունը իրավական տեսանկյունից շատ խոցելի քայլեր է կատարում՝ առանց հաշվի առնելու միջազգային, այդ թվում նաև սահմանադրական պարտավորությունները։ Դրա համար մի զարմացեք, մի կառավարություն, որ Սահմանդրությունը խախտելով Սահմանադրություն է ընդունում, կամ այլ իրավախախտումներ է կատարում, կամ մարդկանց առանց որևէ հանցակազմի տեղը ձերբակալում է․․․, դրանից ինչ սպասենք»։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը։
Հետո ՀՀ կառավարությունն արձագանքեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը՝ հայտարարելով, թե «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։