Ինքնագովեստ չստացվի՝ ես այս սցենարն ի սկզբանե կանխատեսում էի. ի պատասխան հարցի, թե միայն իրեն ազատելու խնդիր է դրվա՞ծ, թե այլ աշխատակիցներ էլ կան՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Չեմ ուզում իմ կոլեգաներին թերագնահատել, բայց, կարծում եմ, որ փորձ է արվում կոտրել ինչ-որ դիմադրություն, որ տեսեք՝ Ղազինյանին «բեսպրեդելով» ազատեցինք, ձեզ ինչ կանենք, ոնց կանենք։ Ես հիմա մեր 6800 աշխատակիցներին, որոնցից, հավատացած եղեք, մեծ մասին ճանաչում եմ անձամբ, կոչ եմ անում մնալ, աշխատել մեր ձևով, ի բարօրություն մեր ժողովրդի։ Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն Հայաստանի Հանրապետության, վերջին տարիներին տեսել ենք՝ իրենց համար ինչ է նշանակում «հանուն Հայաստանի Հանրապետության»-ը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե ՀԷՑ–ի աշխատողներին սաբոտաժի կոչեր են արվել, Դավիթ Ղազինյանն ասաց. «Ես ասել եմ սաբոտաժ չկա, իրավապահ մարմինները իրենցն են, թող ապացուցեն, առանց հիմքի նման հայտարարություն անելն անբարոյականություն է»։