Քիչ առաջ Ստամբուլում ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի առաջխաղացման համար։
Հիշեցնենք, որ բանակցություններից առաջ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկու, Ռուստեմ Ումերովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։