Նիկոլ Փաշինյանի կինը սկսել է ցուցադրել, որ ինքը գրքեր է կարդում։ Հիմա էլ պատմել է, թե ավարտել է ժամանակակից գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» հաստափոր գիրքը։
«Շատ բան չեմ ասի գրքի մասին։ Միայն կասեմ, որ կյանքում մեծ բացթողում կլինի այս գիրքը չընթերցելը։
Երեկ «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական եւ տեղական կոմիտեների համատեղ աշխատաժողովի ժամանակ անդադար կրթվելու գաղափարի տարածման առաջնորդությունը ստանձնած գործընկերներիս խնդրեցի անպայման ընթերցել գիրքը եւ հորդորել ծանոթ-բարեկամներին նույնն անել։ Երաշխավորում եմ՝ չեք զղջա։
Իսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերենով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել։
Հ.Գ. Տեսել եմ, որ իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում, դրանցում ինչ-որ նախանշան կամ ուղերձ են փնտրում։ Շատ զվարճալի են նման վերլուծությունները։ Բայց նաեւ դրանց հեղինակներին եմ հորդորում, խնդրում՝ այդ գրքերը ամբողջությամբ կարդացեք, հետո կրկին վերլուծեք ու ինձ սրտներիդ ուզածը վերագրեք։ Բայց կարդացեք»,- Facebook-ում գրել է Աննա Հակոբյանը։