29 տարի անազատության մեջ լինելուց հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել


29 տարի անազատության մեջ լինելուց հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Հուլիս 23 12:35 2025

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո:

 

ՀՀ արդարադատության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու որոշումը դատարանինն է եղել։

 

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

 

Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երբ ՀՀ-ում վերացել էր մահապատիժը: