Նիկոլ Փաշինյանն առավոտը սկսել է Սուրբ գրքից մեջբերում անելով։
«34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես։
Մատթ․ 12․34–37»,- մեջբերել է նա։
Ի դեպ, երեկ էլ էր Փաշինյանը մեջբերում արել Սուրբ Գրքից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն էլ, ի պատասխան նրանց, ովքեր կարծում են, որ Քրիստոսի գոհաբանական աղոթքի մեջ հիշված մանուկներն իրենք են, Սուրբ Հովհան Մանդակունուց մեջբերում էր արել։
«Քննիր և դատիր քո՛ վարքը, ո՛չ թե առաջնորդների, իսկ եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից»,- մասնավորապես նշված էր Հայր Ռուբենի տարածած մեջբերումում