Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը. IRI


Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը. IRI
Հուլիս 22 17:20 2025

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը։

 

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ Խաղաղության համաձայնագրին ամենից շատ դեմ են 18-ից 35 տարիքային խմբում հարցվածները։ Այստեղ խաղաղության պայմանագրի կնքմանը դեմ է հարցվածների 48, կողմ՝ 38 տոկոսը։

 

Տարեցների շրջանում խաղաղության պայմանագրի կնքմանը կողմ է հարցման մասնակիցների 58 տոկոսը։