Հայաստանցիները Իրանին, Ֆրանսիային և Հնդկաստանին համարում են քաղաքական գործընկեր, ՌԴ-ին՝ և՛ գործընկեր, և՛ սպառնալիք. IRI հարցում


Հայաստանցիները Իրանին, Ֆրանսիային և Հնդկաստանին համարում են քաղաքական գործընկեր, ՌԴ-ին՝ և՛ գործընկեր, և՛ սպառնալիք. IRI հարցում
Հուլիս 22 17:11 2025

Եթե առաջիկա կիրակի ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացվեր՝ կողմ կքվեարկեր հայաստանցիների 49, դեմ՝ 15 տոկոսը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։

 

 

 

Նշենք, որ հարցումն իրականացրել է Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հունիսի 16-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։    

 

Հարցմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի արտաքին գործընկերներին։ Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 53 տոկոսը, Իրանին է համարում քաղաքական գործընկեր Հայաստանի համար։ Իրանին հաջորդում է Ֆրանսիան՝ 48 տոկոս և ապա Հնդկաստանը՝ 43 տոկոս։

 

Ռուսաստանին ՀՀ-ի քաղաքական գործընկեր համարում է հայաստանցիների 45 տոկոսը, 27 տոկոսը նույն ՌԴ-ին համարում է քաղաքական սպառնալիք։

 

Իսկ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի, Թուրքիան է, Ադրբեջանը և Իսրայելը։