Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) իրականացրել էր հարցում՝ պարզելու հասարակության վերաբերմունքը Հայաստանում գործող պետական տարբեր կառույցների գործունեության նկատմամբ։
Հետազոտության արդյունքներով՝ հարցվածներն ամենաշատը գոհ են ՀՀ զինված ուժերի գործունեությունից. մասնավորապես՝ 43 %-ը նշել է, որ «լիովին գոհ է», իսկ 29 %-ը «ավելի շուտ գոհ է» բանակի գործունեությունից։
Հարցման արդյունքները վկայում են, որ հասարակության վստահությունը բանակի նկատմամբ բավականին բարձր է` համեմատած այլ կառույցների հետ։