Հուլիսի 19-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը «Բաց հարթակ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր Բարդուղ Գալստյանին, ով զրպարտություններ ու վիրավորանքներ է տեղացել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մեկնարկած պայքարի և անձամբ իմ դեմ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Մասնավորապես, նա բացարձակ ստեր է փչել իմ ունեցվածքի վերաբերյալ ու մեղադրել «թալանի» և այլ հորինվածքների մեջ: Դե իսկ լրագրողն էլ իր հարցերով խթանել է զրպարտությունների ու վիրավորանքների հնչեցումը հանրայինի եթերով: Վերջում էլ համացանցում հրապարակված նյութի վերնագիրը դրել են լրիվ զրպարտչական ու վիրավորական բնույթի՝ հստակորեն ջուր լցնելով արցախցիների դեմ իշխանությունների կեղտոտ քարոզչության ջրաղացին:
Էլ չեմ անդրադառնում Բարդուղ Գալստյանի ու տվյալ լրատվամիջոցի տեսակին, նրանց դրդապատճառներին ու մակարդակին:
Կարճ ասեմ. պատեհապաշտ զրպարտիչնե՛ր, դուք ստիպված եք լինելու ներողություն խնդրել, հերքում տալ և փոխհատուցում վճարել ձեր անբարոյական վարքի համար: Կհանդիպենք դատարանում և այլ հնարավոր ատյաններում», - գրել է նա։
Բարդուղ Գալստյանը բացարձակ ստեր է փչել իմ ունեցվածքի վերաբերյալ. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
1
Սեպտեմբեր,
2026 23:49
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի
1
Սեպտեմբեր,
2026 23:31
Մեր կեցավայրում այնքան կենցաղային խնդիրներ կան․ արդեն 8 տարի է ձմռանը չի տաքանում, որովհետև ջեռուցման համակարգը չի աշխատում․ Նիկոլ Փաշինյան
1
Սեպտեմբեր,
2026 22:46
Մեր կեցավայրում այնքան կենցաղային խնդիրներ կան, Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման ժամանակ ասել է Նիկոլ ...










