Ենթադրվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը և Նարեկ Կարապետյանը պետք է հանդիպեն. Դավիթ Ղազինյան


Ենթադրվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը և Նարեկ Կարապետյանը պետք է հանդիպեն. Դավիթ Ղազինյան
Հուլիս 21 14:16 2025

Ենթադրվում է, որ պետք է լինի հանդիպում. ի պատասխան լրագրողների հարցի, թե կլինի՞ հանդիպում Ռոմանոս Պետրոսյանի և ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի միջև՝ ասաց Դավիթ Ղազինյանը։

 

«Ենթադրվում է, որ պետք է լինի հանդիպում, բայց ես չեմ կարող դրան պատասխանել»,-ասաց նա։

 

Նշենք, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ հանդիպում է նախատեսում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հետ, որի ղեկավարած «Տաշիր գրուպին» է պատկանում ՀԷՑ-ը։

 

«ՀԷՑ-ը իր կանոնադրությամբ երեք կառավարման մարմին ունի՝ ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը և գործադիրը։ Այս նշանակմամբ՝ գործադիր կառավարման բոլոր լիազորություններն անցել են ինձ, և մյուս երկու կառավարման մարմինները՝ ըստ էներգետիկայի մասին օրենքի, իրենց որոշումները պետք է համաձայնեցնեն ինձ հետ։ Այսինքն՝ որոշակի աշխատանքային կարգի հարց կա, և միակ պաշտոնյան, ում հետ պիտի այդ մասով աշխատանքային զրույց ունենանք այսօր, տնօրենների խորհրդի նախագահն է։ Չգիտեմ՝ տեղում է, թե ոչ, պիտի այսօր փորձենք աշխատել»,- ասել է Պետրոսյանը։