Փաշինյանը միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը․ Արման Թաթոյան


Փաշինյանը միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը․ Արման Թաթոյան
Հուլիս 21 09:35 2025

Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետանքների համար պատասխանատվությունը:

 

Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը: Նրա հետ ամեն ինչ պարզ է:

 

Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար»,-գրել է Թաթոյանը։