Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ և, սկզբունքորեն, սա է ամբողջը»,-ասել է Ալիևը՝ հաստատելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն նման առաջարկով հանդես է եկել Աբու Դաբիում։
«Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բնավ չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է նա։