«Ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»․ Ավինյանը՝ Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացին մասնակցելու մասին (Տեսանյութ)


«Ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»․ Ավինյանը՝ Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացին մասնակցելու մասին (Տեսանյութ)
Հուլիս 18 13:39 2025

Կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ բան է, որոշ դեպքերում պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն և դրանց հետևից նաև գնալ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հոգևորականների դեմ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին։

 

«Այն, ինչի վրա ժամանակին կամ շատ երկար ժամանակ աչք է փակվում, որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ... շատ դեպքերում այդ կեղծավորությանն ու արհեստականությանը, այո՛, պետք է վերջ տալ»,-ասաց Ավինյանը։

 

Հարցին, թե Փաշինյանն ասել է, որ առաջնորդելու է Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացը, արդյո՞ք ինքը միանալու է այդ խմբին, Ավինյանը պատասխանեց.

 

«Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։