Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը


Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը
Հուլիս 18 11:03 2025

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ-ում հետապնդումն անընդունելի է, իշխանությունների նման գործողությունները խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը և վնասում հայ ժողովրդի միասնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին նշել է Շվեդիայի Հայ Ազգային Միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։

 

«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի իրավիճակին, մենք այն համարում ենք անընդունելի՝ հետապնդել մի մարդու, ով հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը – խմբգր.), այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը հումանիտար և ենթակառուցվածքային ծրագրերին, օգնությունը դժվարին ժամանակներում, ինչպես նաև իր մշտական նվիրվածությունը հայկական ազգային արժեքներին, արժանի են հարգանքի, ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ РИА Новости-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

 

Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից նման քայլերը ոչ միայն խաթարում են պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահությունը, այլև վտանգում են հայ ժողովրդի միասնականությունը։