Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում


Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հուլիս 17 21:00 2025

Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

 

Քրվարույթը հարուցվել է 307-րդ հոդվածի առաջին մասով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ 

 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել էր ՆԳՆ ոստիկանություն։