Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին


Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին
Հուլիս 17 15:48 2025

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված:

 

Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները գոհ ու երջանիկ են: Առայժմ:

 

Թեկուզև իշխանավթումից ուրախացել էին նաև ներկայիս ընդդիմադիրները, այնուամենայնիվ կարճ ժամանակ հետո շատերը հասկացան, որ այն փաստացի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Այն Հարավային Կովկասում հայկական գործոնի դեմ էր, այն ցանկացած հայ մարդու դեմ էր, այն նույնիսկ նիկոլական փոքրաթիվ զանգվածի դեմ է:

 

Բացառապես հայկական շահերի վրա կառուցված իր քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին: Այդպես պոպուլիստ ընդդիմադիր Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի դեմ տարվող քայքայիչ պայքարի:

 

Հիմա ասում են, որ նույն բանն անելու են Եկեղեցու դեմ: Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ: Հետո այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի: Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դա թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ:

 

Եթե Եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական Երկիր և վայ քեզ Առաքյալների Սուրբ Եկեղեցի:

 

Հայոց Եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը:

 

Այլապես, Նիկոլի համար ի՞նչ տարբերություն Տաթևը, Նորավանքը, թե՞ Գանձասարն ու Ամարասը»: