ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Կարծում եմ,ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն,այնքան էլ ՝ Եկեղեցին։
Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։
2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն,2019-ին էլ Ստեփանակերտում ասում էր ՝Արցախը Հայաստան է եւ վերջ։
2020-ի աշնանն ասում էր՝ Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանությունը,իսկ այսօր դարձել է թուրքական շահերի պաշտպանը։
2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր,որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին,բայց
2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։
Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։
Ասելով որ լիներ,Հիտլերն էլ ասում էր ,որ իր շարժումը քրիստոնեական է։
Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից։