Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք. Փաշինյան


Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք. Փաշինյան
Հուլիս 16 14:40 2025

Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը. հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե «Խաղաղության համաձայնագիրը» Տեղ գյուղի, Ջերմուկի մասով ինչ է նախատեսում՝ ասաց, որ «երկու երկրները՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը։ Նախատեսվում է, որ ստորագրված կանոնակարգի հիման վրա կշարունակվի սահմանազատման աշխատանքը և ավարտին կհասցնեն»։