Դուք ցույց տվեցիք ՀՀ խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը. ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին


Դուք ցույց տվեցիք ՀՀ խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը. ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին
Հուլիս 14 15:31 2025

Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

 

«Մեր կապերն ավելի սերտ են, քան երբևէ, Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի գրառման մեջ։