Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն


Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն
Հուլիս 14 13:20 2025

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրեց կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

 

Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ է տարել մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցել է իտալացի մրցակցին և նվաճել Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

 

Կամո Ունանյանը 2021-ին WUKF վարկածով Ռումինիայում արժանացել էր աշխարհի բրոնզե մեդալի, որից հետո՝ 2022-23 թթ․ մասնակցել է Եվրոպայի առաջնություններին և հաղթող ճանաչվել։  

 

Մարզիկի 2025 թ. մրցակցային պլանը շարունակում է մնալ հագեցած։ Առաջիկայում Ունանյանը պատրաստվում է MMA մարզաձևում երկու մենամարտի, որից հետո կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։