Հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները․ Աբրահամյանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս


Հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները․ Աբրահամյանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս
Հուլիս 14 09:44 2025

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայտարարությունների մակարդակով են զարգացնում, այլ հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Անկախ այն հանգամանքից, թե կողմերը դրան ինչ կանվանեն` միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից:

 

Ներկայումս որպես փաստ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ լոգիստիկ խնդիրները դրվելու են մասնավոր ընկերության վրա, սակայն այս տեսանկյունից էլ կարևոր է հասկանալ, թե ում ականջներն են երևում այդ կազմակերպության հետևում կամ պարզ ասած, ո՞վ/ովքե՞ր են վերահսկելու դրանք:

 

Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին»,-գրել է Աբրահամյանը։